Ուկրաինան մտադիր է գազով աշխատող իր բոլոր ջերմաէլեկտրակայանները (ՋԷԿ) դարձնել ածուխով, ինչը հնարավորություն կտա զգալիորեն կրճատել էներգիայի ռեսուրսների ծախսերը։ Այս մասին հաղորդվում է երկրի Էներգետիկայի նախարարության մամլո հաղորդագրության մեջ։
Ըստ էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոյի՝ վերոնշյալ գործընթացը պետք է ավարտվի մեկ տարվա ընթացքում։ Դա հնարավորություն կտա տնտեսել շուրջ 6 մլրդ խմ գազ, որն Ուկրաինան գնում է Ռուսաստանից։ Բոյկոն նշել է նաև, որ այդ գործընթացին կմասնակցեն չինական ընկերություններ, սակայն ոչ մի որոշակի անուն չի տվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ միջոցներ կձեռնարկեն ավելի քիչ գազ օգտագործելու համար. 2012թ. նախատեսվում է մեկ տարվա համար գնել 27 մլրդ խմ գազ, իսկ այնուհետև այդ թիվը հասցնել տարեկան 8 մլրդ–ի։ Միաժամանակ, ըստ ռուս–ուկրաինական գազային պայմանագրի, նախատեսվում է ներկրել տարեկան 52 մլրդ խմ ռուսական գազ, ուստի պատահական էլ չէ, որ ռուսական կողմը անհամաձայնություն է հայտնել այդ հարցի վերաբերյալ, քանի որ պայմանագիրն ընդգրկում է «վերցրու կամ վճարիր» կետը։
Ուկրաինան գազից ածուխի կփոխադրի իր բոլոր ՋԷԿ–երը