«Կոստա Կոնկորդիա» շոգենավի խորտակումից անհետ կորածների թիվը հասել է 29–ի
«Կոստա Կոնկորդիա» զբոսաշրջային շոգենավի խորտակումից հետո անհետ կորածների թիվը հասել է 29–ի։ Այս մասին հաղորդում է «Tgcom24» հեռուստաալիքը՝ հղում անելով նավահանգստային իշխանությունների ներկայացուցչին։
«Մեկ ժամ առաջ ես զեկույց եմ ստացել Գրոսետո պրեֆեկտուրայից։ Անհետ կորած են համարվում 29 մարդ՝ 25 ուղևոր և անձնակազմի 4 անդամ»,–ասել է ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիա» շոգենավը խորտակվել է Իտալիայի Ջիլյո կղզու ափամերձ շրջանում հունվարի 13–ի ուշ երեկոյան։ Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն պնդում է, թե շոգենավը բախվել է ժայռերին, ինչի հետևանքով էլ խորտակվել է։ Դժբախտ պատահարից հետո նավապետը կալանավորվել է Իտալիայի դատախազության կողմից։ Հետաքննությունը պարզել է՝ շոգենավի խորտակման հիմնական պատճառն այն է, որ նավապետը ցանկացել է ողջունել ափին կանգնած իր ընկերոջը և բախվել է ժայռերին։