Լրահոս

17.01.2012 09:56


Պակիստանի վարչապետը, հանուն երկրի կայունության, համաձայնել է հրաժարական տալ

Պակիստանի վարչապետը, հանուն երկրի կայունության, համաձայնել է հրաժարական տալ

Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանին երեկ հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ հանուն երկրի կայունության։ Այս մասին գրում է տեղական «The Tribune» թերթը։

Համապատասխան հայտարարությունը Գիլանին արել է իր քաղաքական դաշնակից նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի հետ զրույցի ժամանակ, որն իր հերթին կայացել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարների հետ վարչապետի ու նախագահի հանդիպման ժամանակ։  Ընդդիմադիրները պահանջել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այնուամենայնիվ պարզ չէ՝ արդյոք Գիլանիի հնարավոր հրաժարականը կնշանակի՞, որ երկրում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վերջին ժամանակներս Պակիստանի քաղաքական ընտրանու շրջանում հարաբերությունները բավական լարված են. գնալով ավելի են սրվում հարաբերությունները զինվորականների ու քաղաքացիական իշխանությունների միջև։ Այս պայմաններում ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել։

Այս խորագրի վերջին նյութերը