Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները` Թուրքիայի օդային ուժերի «T-37C» ռազմա-ուսումնական ինքնաթիռը աղետի է մատնվել Իզմիր նահանգում:
Ինքնաթիռը, որում երկու օդաչու է եղել, օդ է բարձրացել թուրքական օդուժի Չինգլի ռազմաբազայից: Ականատեսների պնդմամբ` «T-37C» Ինքնաթիռը ընկել է Էգեյան ծովում` Ֆոչա բնակավայրի մոտակայքում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն աղետի մատնված ինքնաթիռում եղել է մի թուրք սպա և պակիստանցի մեկ սկսնակ օդաչու:
Անկման վայր մի քանի ուղղաթիռներ, փրկարարական և ռազմանավեր են ուղարկվել: Թուրքական բանակի գենշտաբը հաղորդում է, որ օդաչուների և ինքնաթիռի որոնման աշխատանքները շարունակվում են, սակայն դեռ արդյունքներ չկան:
Իզմիրում թուրքական ռազմական օդանավ է կործանվել