ԵԱՀԿ–ն Ղազախստանի խորհրդարանական ընտրությունները «ոչ ժողովրդավարական» է որակել
ԵԱՀԿ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցը Ղազախստանի՝ հունվարի 15-ի խորհրդարանական ընտրությունները համարում է «ոչ ժողովրդավարական»։ Հաղորդագրությունը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում այսօր՝ հունվարի 16-ին։
ԵՀԱԿ դիտորդները նշել են, որ քվեարկման գործընթացը լավ էր կազմակերպված, բայց ձայների հաշվարկման գործընթացում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։ Բացի այդ, ըստ ԵԱՀԿ–ի՝ մի շարք կուսակցությունների ապօրինի կերպով թույլ չէր տրվել մասնակցել ընտրություններին։
–Եթե Ղազախստանի իշխանություններն իրոք ուզում են, որ, ինչպես իրենք են պնդում, ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվը մեծանա, ապա իրենք պետք է ավելի իրական ընդդիմադիր կուսակցություններին թույլ տային մասնակցել ընտրություններին,– հայտարարել է Ղազախստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Ժոաո Սոարեսը։
Տեղեկացնենք, որ հունվարի 15-ին կայացած Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին հաղթել է իշխող «Նուր Օթան» կուսակցությունը, որն, ըստ նախնական տվյալների, հավաքել է 80,74% ձայն։ Խորհրդարան են մտել նաև «Ակ Ժոլ» (7,46%) և Կոմունիստական (7,2%) կուսակցությունները։