Լրահոս

16.01.2012 16:22


Իրանը պատրաստ է ռազմական աջակցություն ցույց տալ Սիրիային

Իրանը պատրաստ է  աջակցել Սիրիային, եթե վերջինս հարձակման ենթարկվի արտաքին ուժերի կողմից։ Այս մասին «Ալ Արաբիա» հեռուստաալիքին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության Հեղափոխության գվարդիայի պաշտոնական ներկայացուցիչը։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ վարչակազմն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին զենք մատակարարելու մեջ։

«MIGnews.com»–ի փոխանցմամբ՝ անհայտ աղբյուրը պնդում է. «Նախորդ տաս ամիսների ընթացքում Իրանը դեռևս ոչ մի անգամ չի միջամտել Սիրիայի ներքին գործերին։ Սիրիայում տիրող իրավիճակը տարբերվում է այլ երկրների իրավիճակից, որտեղ տեղի են ունեցել բողոքի նմանատիպ ցույցեր»։

Այս խորագրի վերջին նյութերը