Լրահոս

16.01.2012 15:58


Իրանը փետրվարի սկզբին տիեզերք կգործուղի «Ֆաջր» արբանյակը

Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իրանը մտադիր է փետրվարի սկզբին տիեզերք գործուղել «Ֆաջր» արբանյակը: Դա նվիրվելու է 1979 թվականին Իրանում իրականացված իսլամական հեղափոխության տարեդարձին։

Մինչ այդ Իրանի ռազմածովային ուժերը համալրվելու են հայրենական արտադրության նորագույն հետախուզական ինքնաթիռներով, որոնք հագեցած են լինելու օպտիկական ու ռադիոտեղորոշիչ դիտարկման համակարգերով։

Այս տարի Իրանն արձակելու է «Ֆաջր», «Նավիդ» և «Տոլու» արբանյակները։

Այս խորագրի վերջին նյութերը