Լրահոս

16.01.2012 15:13


Սոչիի հայերի՝ ՌԴ–ում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու օրինագիծն ընդունելու կոչին միացող կազմակերպությունների թիվն ավելանում է

Սոչիի հայերի՝ ՌԴ–ում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու օրինագիծն ընդունելու կոչին միացող կազմակերպությունների թիվն ավելանում է «Սոչիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը կոչով դիմել է Ռուսաստանում հայկական կառույցներին, որ վերջիններս աջակցեն ՌԴ Պետդումայում նույնպես ընդունել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծ, ինչպես Ֆրանսիայի Ազգային ժողովում։ ՀԿ–ն շարունակում է ավելի ու ավելի շատ կազմակերպություններից կոչին միանալու արձագանքներ ստանալ։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։ Ամեն օր ակցիային միանում են ինչպես անհատ քաղաքացիներ, այնպես էլ հասարակական կազմակերպություններ ու շարժումներ։ Այս պահին ակցիային միացել են ավելի քան 30 հասարակական կազմակերպություն,  շարժում և էլեկտրոնային պարբերական։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը