Լրահոս

16.01.2012 14:37


Էդվարդ Նալբանդյանը հաստատել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկայում նախատեսվող հանդիպման մասին լուրը

Էդվարդ Նալբանդյանը հաստատել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկայում նախատեսվող հանդիպման մասին լուրը –Եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ հանդիպման տեղի ու ժամկետների մասին կտեղեկացվի,– այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա եռակողմ հանդիպմանը։ Նալբանդյանն ընդգծել է, որ եռակողմ հանդիպման ձևաչափը ցույց է տվել իր կենսունակությունն ու արդյունավետությունը, և վստահություն է հայտնել, որ նման ձևաչափով շփումները կշարունակվեն:  

Այս խորագրի վերջին նյութերը