Արմեն Մազմանյան. «Այն արվեստագետը, որը ասում է, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, արվեստագետ չէ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արվեստագետներն այսօր առաջնորդո՞ւմ են հասարակությանը, թե ոչ՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն ասել է, թե յուրաքանչյուր արվստագետ ինքն է որոշում իր վարքագիծը։
–Յուրաքանչյուր արվեստագետ իր մորթապաշտությունից ելնելով է որոշում լռել և գնալ մեդալ ստանալ։ Այն արվեստագետը, ով ասում է, թե ինքը քաղաքականությամբ չի զվբաղվում, արվեստագետ չէ, որովհետև արվեստագետի գործունեության ամեն օրն էլ քաղաքականություն է,–ասել է նա։
Ըստ Արմեն Մազմանյանի՝ ինքն իրեն համարում է կենտրոնամետ՝ չի հայհոյում իշխանությանը, բայց և իր էությամբ ընդդիմադիր է։
«7օր»–ի հարցին, թե այսօր շա՞տ են այն մարդիկ, ովքեր նման դիրքորոշում ունեն, նա պատսխանել է, թե ցավոք սրտի՝ ոչ։

7or.am