Անուշ Սեդրակյան. «Էթիկայի հանձնաժողովը կարծես պատժիչ մարմին է պետության ներսում»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության Անուշ Սեդրակյանն, այսօր խոսելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտոււթյան մասին, ասել է, թե կարևոր հարցն այն է, թե արդյոք այն իրականում զբաղվելու է այն գործունեությամբ, որով պարտավոր է զբաղվել։
–Արդյո՞ք այս կառույցը նպատակահարմար է այդ գործառույթների իրականացման համար,–հարցադրել է բանախոսը՝ հավելելով, որ կային այլ կառույցներ, որոնք կարող էին իրականացնել այս գործառույթները։ Նա կարծում է, որ էթիկայի հանձնաժողովը, ինչպես և Հանրային խորհուրդը բուտաֆորիկ համակարգ և իմիտացիա է։
Բանախոսի կարծիքով՝ դա կարծես պատժիչ մարմին է պետության ներսում։ Ա. Սեդրակյանը գտնում է, որ եթե հանձնաժողովը նույնիսկ վարույթ հարուցի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, ապա դրանք գնալու են Հայաստանի ոչ անկախ դատական համակարգ, և խիստ կասկածելի է, որ այնտեղ ճշմարտացի որոշում կկայցվի։
–Մի կողմից վերահսկողություն իրականացնող մարմին են ստեղծում՝ կազմված հինգ հոգուց, մյուս կողմից՝ սահմանափակվում են հանրային վերահսկողության լավագույն կատարողին՝ մամուլին,–նկատել է նա։

7or.am