Հրավիրված ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը անդրադառնալով 100% համամասնական ընտրակարգի անցնելուն՝ ասել է, թե այն փաստարկները, որ ներկայացվում են՝ իրատեսակն չեն։
–Այն խնդիրները, որոնց լուծումը կապվում է լրիվ համամասնական ընտրակարգի անցնելու հետ՝ չե կարող միանգամից լուծվել։ Դրանք պետք է լուծվեն ժամանակի ընթացքում և որևէ կապ չունեն ընտրակարգի փոփոխությանն հետ,–ասել է նա։
Պատասխանելով «7օր»–ի հարցին, թե լրիվ համամասնական ընտրակարգի անցումն անգամ չի նպաստի այդ խնդիրների լուծմանը՝ Արտակ Զաքարյանը պատասխանել է, թե ոչ՝ անգամ չի նպաստի։
–100% համամասնականին անցնելուն՝ պետք է պատրաստ լինել,–ասել է նա։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ հակադարձել է, թե գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները կողմ են 100% համամասնական ընտրակարգի անցնելուն, այսինքն՝ պատրաստ են և միայն ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը համաձայն չեն։
–Եթե բոլոր ուժերն, ըստ էության, համաձայն են, ապա որտեղից վերցրեցիք, որ հասարակությունը դեմ է այդ համակարգին,–հարցադրում է արել նա։
Միայն ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը համաձայն չեն

7or.am