Չինաստանի հարավում՝ Գուանսի–Չժուանի ինքնավար մարզի մայրուղիներից մեկում, աննախադեպ խցանում է առաջացել, որը ձգվել է 40 կմ։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Ինչպես հայտարարել է տեղի ճանապարհային ոստիկանությունը, խցանում առաջացել է Խեչի քաղաքում։ Տեղումների հետևանքով թաց ճանապարհի վրա տեղի են ունեցել բազում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչն էլ երկար խցանման պատճառ է դարձել։
Չինական օրացույցով Նոր տարվա գալստի այս օրերին մարդիկ շտապում են հասնել իրենց հայրենի քաղաքները։ Ավտոմեքենաների առատ հոսքի պայմաններում ավտոճանապարհներին կիլոմետրանոց հերթեր են առաջանում։
Չինաստանում 40 կմ–անոց խցանում է առաջացել