Լրահոս

16.01.2012 10:52


Վաշինգտոնը Իսրայելից պահանջում է Իրանի նկատմամբ ռազմական ուժ չգործադրել

Վաշինգտոնը Իսրայելից պահանջում է Իրանի նկատմամբ ռազմական ուժ չգործադրել

ԱՄՆ զինված ուժերի ղեկավարների շտաբների հանձնաժողովի նախագահ գեներալ Մարտի Դեմփսին հաջորդ շաբաթ այցելելու է Իսրայել։ Այցի ժամանակ մեծ ուշադրություն է դարձվելու Իրանի միջուկային ծրագրին։

Ինչպես նշում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, այս այցը կկատարվի ԱՄՆ վարչակազմի կողմից Իսրայելի կառավարության վրա ավելացող ճնշումների համապատկերին, որոնցով Թել–Ավիվից պահանջում է Իրանի միջուկային խնդրի այս փուլում ռազմական ճանապարհով չգնալ։

Ինչպես գրում է «Ուոլլ սթրիթ ջրնըլ»–ը, Վաշինգտոնի ղեկավարությունը գնալով ավելի է մտահոգվում, թե հնարավոր է՝ Իսրայելը ռազմական գործողություններ ձեռնարկի Իրանի դեմ՝ հաշվի չառնելով Միացյալ Նահանգների առարկությունները։

Այս խորագրի վերջին նյութերը