Լրահոս

16.01.2012 10:29


ԱՄՆ նախագահի թեկնածուներից ևս մեկը հրաժարվել է ընտրապայքարից

Ինչպես տեղեկացնում է BBC–ն, ԱՄՆ նախագահի վեց թեկնածուներից մեկը՝ Չինաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Յուտա նահանգի նախկին նահանգապետ, Հանրապետական կուսակցութան ներկայացուցիչ Ջոն Հանթսմանը հայտարարել է, թե մտադիր է դուրս գալ նախընտրական պայքարից։

Մինչև վերջերս քաղաքական արշավի առաջատարներից մեկը համարվող գործիչը  Նյու Հեմփշիր և Հարավային Կարոլինա նահանգներում անհաջող է հանդես եկել։

Հանթսմանը որոշել է աջակցել Հանրապետական կուսակցության մյուս թեկնածուին` Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին:

Պաշտոնապես ընտրապայքարը թողնելու մասին քաղաքական գործիչը պետք է հայտարարի այսօր։

Այս խորագրի վերջին նյութերը