Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Վեյկ ան Զեեում ընթացող «Tata Steel» շախմատային փառատոնի «A» մրցաշարի 2-րդ փուլում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 58–րդ քայլում սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային և վաստակելով 2 միավոր՝ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ առաջին մրցափուլում Արոնյանը պարտության էր մատնել ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին:
Ինչպես տեղեկացնում է «Armsport.am»–ը, 2-րդ մրցափուլից հետո Արոնյանից 0,5-ական միավորով ետ են մնում նորվեգացի Մագնուս Կառլսենը, հնդիկ Անիշ Գիրին և իտալացի Ֆաբիանո Կարաունան:
Երկրորդ մրցափուլի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Ֆաբիանո Կարաունա - Սերգեյ Կարյակին` 1:0
Վուգար Հաշիմով - Գատա Կամսկի` 0,5։0,5
Անիշ Գիրի - Թեմուր Ռաջաբով` 0,5։0,5
Վասիլի Իվանչուկ - Մագնուս Կառլսեն` 0,5։0,5
Դավիդ Նավարա - Բորիս Գելֆանդ` 0,5։0,5
Վեսելին Թոփալով - Լյուկ վան Վելի` 0,5։0,5