Կալիֆոռնիայում անհայտ անձը շարունակում է սպանել թափառականներին
«Los Angeles Times» պարբերականը գրում է, որ ամերիկյան ոստիկանությունը փնտրում է սերիական մարդասպանի, ով սպանում է թափառականներին կալիֆոռնիական շրջաններից մեկում։
Ինչպես փոխանցում է «Interfax.ru»–ն, ևս մեկ դի է հայտնաբերվել հունվարի 13–ի ուշ երեկոյան Ահահայմ քաղաքի «ֆաստ ֆուդից» ոչ շատ հեռու։ Ոստիկանները հետախուզել են ամբողջ տարածքը, հարցուփորձ կատարել տեղի բնակիչների հետ, սակայն որևէ մեկին չեն կալանավորել։ Ոստիկանությունը չի հրապարակում, թե ինչով է կատարվել սպանությունը, սակայն այն կատարվել է նույն ձեռագրով, ինչ նախորդ երեք սպանությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե դեկտեմբերի վերջին Օրանժի շրջանում անհայտ անձը սպանել էր երեք թափառականի։ Ոստիկանությանն այդ ժամանակ նույնպես չի հաջողվել գտնել կասկածյալների։