Լրահոս

14.01.2012 12:54


Հյուսիսային Կորեան խոստանում է պատժել Հարավային Կորեային իր դեմ «զրպարտիչ քարոզչական արշավի» համար

Հյուսիսային Կորեան խոստանում է պատժել Հարավային Կորեային իր դեմ «զրպարտիչ  քարոզչական արշավի» համար

Կորեայի կենտրոնական հեռուստատեսային գործակալության տարածած մեկնաբանություններում նշվում է, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ)  այլևս չի պատրաստվում հանդուրժել Հարավային Կորեայում ծավալված զրպարտիչ  քարոզչական արշավը.

–Բանակը և ժողովուրդը կստիպեն հարավկորեական խամաճիկային վարչակարգին թանկ վճարել ԿԺԴՀ գերագույն ղեկավարության արժանապատվությունը վիրավորելու համար։

Հատկապես Փհենյանին զայրացրել է այն տեղեկատվությունը, որ բոլոր նրանք, ովքեր չէին սգացել  Կիմ Չեն Իրի մահը, կուղարկվեն աշխատանքային ճամբարներ, իսկ բոլոր նրանք, ովքեր լացում էին թաղման արարողության ժամանակ, նախօրոք պլանավորված սցենարով էին գործում և կեղծավորությամբ։  ԿԺԴՀ–ն սա որակել է վիրավորանք Հյուսիսային Կորեայի ժողովրդի նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը