Լրահոս

14.01.2012 11:10


«Standard & Poor's»–ն իջեցրել է եվրագոտու 9–ը երկրների վարկային վարկանիշները

 «Standard & Poor's»–ն իջեցրել է եվրագոտու 9–ը երկրների վարկային վարկանիշները

«Standard & Poor's» միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է եվրագոտու 9–ը երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրիայի վարկային վարկանիշները։  Այս մասին տեղեկացնում է «BBC»–ն։

Եվրոպայի խոշորագույն տնտեսության՝ Ֆրանսիայի վարկանիշը բարձրագույն  «ААА» սանդղակից իջեցվել է մեկ աստիճանով ու հասցվել «АА+» մակարդակի՝ «բացասական» կանխատեսմամբ։ Իտալիայի վարկանիշն  «A»–ից իջել է «BBB+»–ի, Իսպանիայինը՝ «AA-»–ից «A»–ի, իսկ Ավստրիայի կրեդիտային վարկանիշն «АА+» մակարդակի վրա է՝ «կայուն» կանխատեսմամբ։

Բարձրագույն «ААА» մակարդակը պահպանել են Գերմանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները։

Այս խորագրի վերջին նյութերը