Լրահոս

14.01.2012 11:09


Վենեսուելայի նախագահը սահմանել է ելույթի երկարությամբ հերթական ռեկորդը. Չավեսի ելույթը տևել է 11 ժամ

Վենեսուելայի նախագահը սահմանել է ելույթի երկարությամբ հերթական ռեկորդը. Չավեսի ելույթը տևել է 11 ժամ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երկրի խորհրդարանի պատգամավորների առջև ելույթ է ունեցել մոտ 11 ժամ։ Անցնող տարվա արդյունքների վերաբերյալ ելույթով մոտենալով ամբիոնին տեղի ժամանակով ժամը 1–ին՝ նա իջել է այնտեղից մոտավորապես կեսգիշերին։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Նախորդ տարի նմանատիպ հայտարարությունը տևել էր 7 ժամ։ Սակայն այն ժամանակ Չավեսը ելույթ էր ունեցել քաղցկեղային ուռուցքի հեռացման ծանր վիրահատությունից և երկարատև վերականգնողական կուրսից հետո։

Իր ելույթի ընթացքում Վենեսուելայի նախագահը ոչ մեկ անգամ է անդրադարձել իր հիվանդության թեմային։ Իսկ իր ծանր  հիվանդությունն անվանել է փորձություն ամբողջ երկրի համար, որից վենեսուելական ժողովուրդը պատվով է դուրս եկել։

Այս խորագրի վերջին նյութերը