Լրահոս

14.01.2012 10:23


Իրանը պատրաստ է բանակցություններ անցկացնել իր միջուկային ծրագրի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է «vesti.ru»-ն, Իրանը համաձայնվել է նստել բանակցային սեղանի շուրջ և քննարկել իր միջուկային ծրագիրը։ Հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարի 28–ին Իրանում։

Իրանի  Իսլամական Հանրապետությունը նաև համաձայնվել  է, որ ՄԱԳԱՏԷ–ի փորձագետներն այցելեն իր միջուկային օբյեկտներ։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Իրանը խոստովանել էր, որ մինչև 20%–ով իրականացնում է ուրանի հարստահարում։ Դա Արևմուտքի կողմից կտրուկ արձագանքի արժանացավ։ ԱՄՆ–ը Թեհրանին մեղադրեց խաղաղ ատոմի քողի տակ միջուկային զենք ստեղծելու մեջ, ինչն Իրանն առաջվա պես հերքում է։  Թեհրանում մեկ անգամ չեն հայտարարել, որ ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։

Տարածաշրջանում լարվածությունը մեծացավ այն բանից հետո, երբ Թեհրանին սպառնացին բեռնարգելք դնել նավթի վրա։ Դրան ի պատասխան՝ Իրանը խոստացավ արգելափակել Օրմուզի ջրանցքը, որով անցնում է աշխարհի նավթային բեռների 40%–ը։

Այս խորագրի վերջին նյութերը