Լրահոս

14.01.2012 09:41


Լիբիայում շրջանառությունից դուրս կբերվեն Քադաֆիի պատկերներով թղթադրամները

Լիբիայում շրջանառությունից դուրս կբերվեն Քադաֆիի պատկերներով թղթադրամները

Լիբիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ երկրի նախկին առաջնորդ, սպանված Մուամար Քադաֆիի պատկերով թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս–Պրեսս» գործակալությունը։

Առաջին հերթին խոսքը գնում է 50 դինարանոց թղթադրամի մասին, որը ամենամեծ գործածությունը ունի երկրում։ Թղթադրամի վրա Քադաֆին պատկերված է արևային ակնոցներո ու բեդվինի շորերով։ Լիբիացիները կարող են մինչև մարտի 15-ը փոխանակել այդ թղթադրամները ուրիշներով, որտեղ Քադաֆիի պատկերը չկա։

Ավելի ուշ շրջանառությունից դուրս կբերվեն նաև 20 դինարանոց թղթադրամները, որտեղ նույնպես պատկերված է Քադաֆին։ Ըստ Կենտրոնական բանկի ներկայացուցչի՝ այս թղթադրամները շրջանառությունից դուրս բերելու որոշումը է կայացվել, որպեսզի դրանք չհիշեցնեն «լիբիական ժողովրդին բռնատիրական ժամանակների մասին»։

Հիշեցնենք, որ Քադաֆիի վարչակարգը տապալվեց մոտ կես տարվա քաղաքացիական պատերազմից հետո, որը սկսվել էր դեռ 2011-ի փետրվարին։ Ինքը Քադաֆին սպանվեց ապստամբների կողմից 2011-ի հոկտեմբերին։

Այս խորագրի վերջին նյութերը