Լրահոս

13.01.2012 17:22


Սահակաշվիլի. «Թուրք–վրացական հարաբերությունները կատարյալ են»

Սահակաշվիլի. «Թուրք–վրացական հարաբերությունները կատարյալ են»

–Այսօր, չնայած տարածաշրջանում առկա խնդիրներին, Թուրքիայի և Վրաստանի միջև հարաբերությունները կարելի է համարել կատարյալ,–Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Այս մասին փոխանցում է «TRT Haber»–ը։

«Թուրքիան և Վրաստանն այսօր քննարկում են նոր սահմանակետի բացման հարցը, որպեսզի թեթևացնեն երկու երկրների միջև տեղաշարժը»,–ասել է Վրաստանի նախագահը։

Ըստ Սահակաշվիլիի՝ Թուրքիայի վարչապետի հետ իրենք քննարկել են առևտրատնտեսական համագործակցության խնդիրներ՝ նշելով, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու համատեղ շինարարությունը ռազմավարական տեսակետից կարևորագույններից է տարածաշրջանում։ Նրա խոսքերով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն առաջին ուղևորին Եվրոպա կտանի 2013 թվականին։

Այս խորագրի վերջին նյութերը