Լրահոս

13.01.2012 17:18


Քրդական տասնյակ քաղաքական գործիչների ձերբակալություններ Թուրքիայում

Քրդական տասնյակ քաղաքական գործիչների ձերբակալություններ Թուրքիայում

Թուրքիայում ոստիկանությունը հունվարի 13-ին 17 նահանգների 103 հասցեներում խոշոր գործողություն է սկսել. ձերբակալվում են մի շարք քրդական քաղաքական գործիչներ։ Թուրքական «Հուրիեթ»–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է 32 մարդու։ Միաժամանակ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ կա 45 հոգու ձերբակալության որոշում։

Գործողությունների շրջանակներում խուզարկություններ են իրականացվում Դիարբեքիրի քաղաքապետարանի, «KESK» արհմիության և այլ շենքերում։ Նշվում է նաև, որ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Լեյլա Զանայի տան դուռը ոստիկանները լինգով են բացել, քանի որ տանը ոչ ոք չի եղել։ Նրանք խուզարկել են տունը և իրենց հետ տարել պատգամավորի համակարգիչն ու մի շարք փաստաթղթեր։

Այս խորագրի վերջին նյութերը