Լրահոս

13.01.2012 16:11


Թուրք պատգամավոր. «Եթե Թուրքիային պետք լինի, Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը»

Թուրք պատգամավոր. «Եթե Թուրքիային պետք լինի, Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը»

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգայնական շարժման կուսակցության» ներկայացուցիչ Սինան Օղանը հեռուստահաղորդման ժամանակ պատասխանելով հարցին՝ եթե Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, ինչո՞ւ Ադրբեջանը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, պատասխանել է, որ Թուրքիան ինքը դա չի ուզում, որովհետև դա առիթ կտա որոշ երկրների ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

–Բայց եթե Թուրքիային շատ պետք լինի դա, ապա Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը,– ավելացրել է Օղանը։

Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կիպրոսը 1974–ին Թուրքիայի՝ Կիպրոսի Հանրապետություն ներխուժման հետևանքով առաջացած չճանաչված պետություն է։ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչել է միայն Թուրքիան, իսկ ՄԱԿ–ի բանաձևերը դա համարում են  բռնազավթում։

Այս խորագրի վերջին նյութերը