Լրահոս

13.01.2012 15:10


ՀԱԿ ներկայացուցիչ. «Այս կառավարությունը ֆիասկո է ապրել»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Այս կառավարությունը ֆիասկո է ապրել»

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, այսօրվա քննարկմանը ներկայացնելով ՀԱԿ–ի մոտեցումները տնտեսական զարգացման ուղղությամբ՝ նշել է, թե այսօր Հայաստանում չկա շուկայական տնտեսություն, և հիմնական քայլը պետք է ուղղված լինի դրա վերականգմանը։

–Ստեղծված ճգնաժամային իրավիճակում հիմնական պայքարը պետք է ընթանա կոռուպցիայի դեմ,–համոզված է Վ. Խաչատրյանը և հավելել,–իշխանության քաղաքականության հետևանքով մենք չունենք ազատ մրցակցություն ո՛չ քաղաքականության, ո՛չ տնտեսության մեջ։

–Այս կառավարությունը ֆիասկո է ապրել,–նկատել է բանախոսը։

Վ. Խաչատրյանի համոզմամբ՝ վարչապետը պետք է դեռևս հրաժարական տար այն ժամանակ, երբ հայտարարեց, թե 2010թ. տնտեսական աճը լինելու ավելի քան վեց տոկոս, սակայն այդ տարի տնտեսությունը անկում է ապրել 14%–ով։

–Մինչև քաղաքական տրամաբանությունը չփոխվի տնտեսական տրամաբանությունը հնարավոր չէ փոխվի,–ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը