Լրահոս

13.01.2012 14:38


Թուրքիայում աճում են հակաֆրանսիական տրամադրությունները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի քննարկման հետ կապված՝ Թուրքիան որոշել էր անվանափոխել ֆրանսիական փողոցները։

BBC–ի հետ հարցազրույցում Անկարայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Ավնի Կավլակն ասել էր, որ քաղաքային խորհրդի պատգամավորները միաձայն աջակցել են քաղաքապետարանի առաջարկությանը՝ անվանափոխել  ֆրանսիական փողոցները։ Եվ եթե Ֆրանսիայի Սենատն ընդունի  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ապա Անկարայի դը Գոլի  անվան հրապարակը, Փարիզյան ու Ստրասբուրգյան փողոցները կանվանափոխվեն։

Բացի այդ, Ֆրանսիայի դեսպանատան առջև կարող է հայտնվել ալժիրցիների ցեղասպանությունը խորհրդանշող հուշարձան։

Իսկ թուրք ներմուծողները խուսափում են այլևս ֆրանսիական արտադրանքից։

–Քանի որ թուրք գնորդների  մոտ  ավելի ու ավելի շատ են ավելանում այն մադիկ, որոնք խուսափում են ֆրանսիական արտադրանքից, ապա ներմուծողներն աշխատում են արագորեն ձերբազատվել ֆրանսիական արտադրանքից։ Բացի այդ, թուրք մեծահարուստներն ու ներդրողները խուսափում են Ֆրանսիայում անշարժ գույք գնելուց կամ ներդրումներ կատարելուց,–հաղորդում են  լրատվամիջոցները։

Այս խորագրի վերջին նյութերը