ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի ՀՀԿ–ն, եթե որևէ քաղաքական ուժ առաջարկի միասնական ցուցակով գնալ ընտրությունների, պատասխանել է.
–Նախ պետք է իմանանք՝ ո՞ր քաղաքական ուժը։ Երկրորդը՝ ի՞նչ նպատակով։ Երրորդը՝ դա ձեռնտո՞ւ է պետությանը, թե՞ ոչ, և որոշումը պետք է կայացվի նեղ կուսակցական շահադիտական նպատակներից վեր կանգնելով։ Եթե դա նպաստում է պետության զարգացմանը, ապա դա կարող է քննարկվել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից մեկում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ով միացավ` միացավ, ով չէ` մենք միայնակ կգնանք ընտրությունների։ Չնայած կարելի է ավելի լայն կոալիցիա ստեղծելու մասին էլ մտածել, բայց դա այս փուլի խնդիրը չէ»։
Ու՞մ հետ է ՀՀԿ–ն պատրաստ միասնական ցուցակ կազմել

7or.am