Լրահոս

13.01.2012 12:10


Թուրքիայում կարող են ազատազրկաման դատապարտել Յորքի դքսուհուն

Թուրքիայում կարող են ազատազրկաման դատապարտել Յորքի դքսուհուն

Թուրքիայի իշխանությունները դատարանում պաշտոնապես հեռակա մեղադրանք են ներկայացրել Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի նկատմամբ թուրքական տարածքում որբ երեխաների անօրինական կերպով նկարահանելու և նրանց մասնավոր կյանքի իրավունքների խախտման համար։ Այն դեպքում, եթե մեղադրանքներն ապացուցվեն, առավելագույն ժամկետը, որով կարող է ազատազրկվել դքսուհին, կկազմի 22,5 տարի, ինչը միջազգայնորեն ընդունված չափանիշներին անհամազոր պատժաչափ է։ Դեռևս չի հրապարակվում, թե երբ է սկսվելու Ֆերգյուսոնի դեմ դատական գործընթացը։

2008թ. դքսուհին իր դստեր՝ արքայադուստր Եվգենիայի հետ «ITV» հեռուստաալիքի «Tonight» ծրագրի շրջանակներում այցելել էր Թուրքիա և  Ռումինիա։ Նա որբ երեխաների է նկարահանել Անկարայի արվարձաններում գտնվող մանկատներից մեկում, ինչի հետևանքով ծրագրի եթերում են հայտնվել երեխաներ, ովքեր կապված են եղել մահճակալներից։

Թուրքական իշխանությունները համարում են, որ դքսուհու գործողությունների պատճառով էականորեն տուժել է երկրի քաղաքական հեղինակությանը, չնայած այն բանին, որ Ֆերգյուսոնը պնդել է, թե ինքը ղեկավարվել է բարոյական, այլ ոչ թե քաղաքական շարժառիթով։

Այս խորագրի վերջին նյութերը