Լրահոս

13.01.2012 11:12


Ալ–Քայիդան սպառնացել է Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային

«Le Monde»–ն գրում է, որ «Ալ–Քայիդա» ահաբեկչական կազմակերպությունը հունվարի 12–ին սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ է ուղղել Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Նիդեռլանդներին և Շվեդիային։

Նամակներում պահանջ է ներկայացվել չմասնակցել Մալիի ահաբեկիչների կողմից գերեվարված եվրոպացիներին ազատելու գործողությանը։ «Lenta.ru»–ն տեղեկացնում է, որ 2011թ. Մալիում գերեվարվել են եվրոպական երկրների հինգ քաղաքացիներ, որոնցից երկուսը ֆրանսիացի են։

Նամակի տեքստում ասվում է, որ ահաբեկիչներից ստացված տեղեկության համաձայն՝ Ֆրանսիայի գլխավորությամբ եվրոպական մի քանի երկրներ ռազմական գործողություն են նախապատրաստում գերիներին ազատելու համար։ Եվրոպական երկրների զինվորների մասնակցությունը գործողությանը «կսպառնա իերնց համաքաղաքացիների կյանքին և կհանգեցնի նրանց մահվանը»։

Այս խորագրի վերջին նյութերը