Գեղամ Ղարիբջանյանը կնշանակվի՞ Արաբական Էմիրություններում դեսպան
Մամուլում տեղեկություններ կան, որ ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը նշանակվելուէԱրաբականՄիացյալԷմիրություններումՀայաստանիդեսպան` փոխարինելով Վահագն Մելիքյանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն ԱՄԷ-ում:
«7օր»–ը փորձել է անձամբ Գեղամ Ղարիբջանյանից ճշտել՝ այս տեղեկությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե ոչ, սակայն մեզ հետ զրույցում տեղեկանալով, որ զանգահարողը լրատվամիջոցի ներկայացուցիչ է, ասել է.
–Ես գտնվում եմ արձակուրդում։
«7օր»–ը փորձել է այս տեղեկությունը ճշտել ՀՀ արտգործնախարարություից։ Մեզ հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասել է.
–Դեսպանների նշանակման ընթացակարգը բավականին երկար է, և նման նշանակումների մասին պատշաճ ժամկետներում հանրությանը տեղեկացվում է։
Գեղամ Ղարիբջանյանը կնշանակվի՞ Արաբական Էմիրություններում դեսպան
Մամուլում տեղեկություններ կան, որ ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը նշանակվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան` փոխարինելով Վահագն Մելիքյանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն ԱՄԷ-ում:

7or.am