Լրահոս

09.01.2012 16:01


ՌԴ ԿԸՀ նախագահը խոստովանել է, որ գարեջրի բաժակ է գողացել

ՌԴ ԿԸՀ նախագահը խոստովանել է, որ գարեջրի բաժակ է գողացել

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուռովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ ուսանողական տարիներին Պրահայում նա գարեջրի բաժակ է գողացել։

–Ես աշխատում էի շինարարական ջոկատում։ Մեզ մոտ՝ Լենինգրադյան համալսարանում ավանդույթ կար. պետք էր թռցնել գարեջրատնից ամենաէժան բաժակը։ Այն, կարծեմ, 1 կրոնա արժեր։ Հենց դա էլ ես արեցի,– նշել է Վլադիմիր Չուռովը։

Չուռովը ընդգծել է, որ գարեջրի բաժակը եղել է միակ բանը, որ նա իր 59–ամյա կյանքում գողացել է։ Նա ավելացրել է, որ ընտրողների ձայները գողանալու մեղադրանքները, հետևաբար, չեն համապատասխանում իրականությանը։

ՌԴ ԿԸՀ նախագահը նշել է, որ նա չի պատրաստվում թողնել իր պաշտոնը առաջիկա 4 տարում։

Հիշեցնենք, որ Չուռովի պաշտոնանկությունը «Բոլոտնայա» և Սախարովի անվան փողոցներում տեղի ունեցած զանգվածային բողոքի մասնակիցների գլխավոր պահանջն է։

Այս խորագրի վերջին նյութերը