Լրահոս

09.01.2012 15:17


Բաթում–Ախալցխա մայրուղում երթուղայինը ընկել է ձորը. կան զոհեր

Բաթում–Ախալցխա մայրուղում երթուղայինը ընկել է ձորը. կան զոհեր

Աջարիայի Խուլոյի շրջանում երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհից ու 200մ բարձրությունից ընկել ձորը։ «GHN»–ի փոխանցմամբ՝ պատահարը տեղի է ունեցել Բաթում–Ախալցխա մայրուղում։

Մեքենայում 9 մարդ է եղել, երկուսը զոհվել են, մնացածները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Չորս ուղևոր բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

ՃՏՊ–ի պատճառը հայտնի չէ։

Այս խորագրի վերջին նյութերը