Լրահոս

09.01.2012 15:08


Ամերիկյան առաջին ցենտը վաճառվել է միլիոն դոլարով

Ամերիկյան առաջին ցենտը վաճառվել է միլիոն դոլարով

1 ցենտ արժողությամբ պողպատե կոպեկը, որը ձուլվել է 1793թ., աճուրդում վաճառվել է 1 մլն դոլարով։ Գնորդը ցանկացել է իր անունը գաղտնի պահել։ Ամերիկյան առաջին այս ցենտը այդքան բարձր գնով է վաճառվել, քանի որ լավ պահպանված է եղել։

Այս աճուրդում ներկայացված են նաև բացառիկ կոպեկներ, սխալներ պարունակող թղթադրամներ և թանկարժեք մետաղներից պատրաստված փողեր։

2010թ. մեկ այլ 1 ցենտանոց կոպեկը վաճառվել է 1,7 մլն դոլարով։ Այն սխալմամբ թողարկվել էր ոչ թե պողպատից, ինչպես որ այն ժամանակ ընդունված է եղել, այլ բրոնզից։

Այս խորագրի վերջին նյութերը