Լրահոս

26.12.2011 12:48


Ազգագրագետ. «Նոր տարվա տոնակատարությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի»

Ազգագրագետ. «Նոր տարվա տոնակատարությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ամանորյա ծիսակարգերին՝ նշել է, որ Նոր տարվա տոնակատարությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի, սակայն ժամանակի հետ ենթարկվել է օրացույցային փոփոխությունների։

Նրա խոսքերով՝ վաղնջական ժամանակաշրջանում Նոր տարին տոնել են գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 22–ին։ Այնուհետև քրիստոնեության ընդունումից հետո փոփոխությունների ենթարկվեց տոնացույցը, որը վերջնակնականապես ձևավորեց Սահակ Պարթև կաթողիկոսը, և Նոր տարվա օր ընտրվեց Քրիստոսի ծննդյան օրը՝ հունվարի 6–ը։

–Հունվարի 1–ը՝ որպես Նոր Տարի, տոնվել է 20–րդ դարի սկզբին,–ասել է ազգագրագետը։

Ըստ Հ. Խառատյանի՝ ամանորյա ծիսակարգերը կապված էին մարդուն շրջապատող բնաշխարհի հետ։ Ինչ վերաբերում է տոնական սեղաններին, բանախոսը նշել է, թե ավանդական մտածողությամբ չափազանց կարևորվում էին հատիկավոր և պատիճավոր ուտեստները, որոնք խորհրդանշում էին կյանքի շարունակականությունը, ինչպես նաև ընդեղենի, խնձորի և նռան առկայությունը։

–Մսեղենը ավանդապես, գոնե քրիստոնեության ընդունումից հետո, սեղանի բաղադրիչ մաս չի եղել,–նշել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը