«Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին». Սամվել Կարապետյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին (տեսանյութ)
Գործարար Սամվել Կարապետյանը փաստաբան Ռուբեն Հակոբյանի միջոցով ուղերձով դիմել է դատարանի բակում հավաքված քաղաքացիներին։
«Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին։ Մեր հաղթանակին այլընտրանք չկա, կալանքիս որոշումն ապօրինին է»։
Սամվել Կարապետյանը քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել այս օրերին իր և ընտանիքի կողքին լինելու համար։
«Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն՝ հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։ Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Առաջ Աստված։
Շնորհակալություն աջակցելու համար»,–ասել է Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում կայացրեց գոծարար Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամսով։

Աղբյուրը՝ news.am