Քաղաքական

18.06.2025 19:46


Ժամանակին Փաշինյանն էր ՀՀ իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև, իսկ այժմ Կարապետյանին են սկսել մեղադրել. Զախարովա (տեսանյութ)

Ժամանակին Փաշինյանն էր ՀՀ իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև, իսկ այժմ Կարապետյանին են սկսել մեղադրել. Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանում իրականացվող հետապնդմանը։

Նա հիշեցրել է, թե ինչպես էր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի իշխանություններին կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև և «ճանաչել հեղափոխության հաղթանակը»։

«Այժմ Կարապետյանին, ըստ նրա փաստաբանի, սկսել են մեղադրել «իշխանափոխության ինչ-որ կոչերի մեջ»,-նշել է Զախարովան։

Նա նաև հիշեցրել է, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը միջազգային բիզնեսին առաջարկել էր ներդրումներ կատարել Հայաստանում, իսկ հիմա նա «Հայաստանի էլեկտրացանցերի» ազգայնացում է պահանջում։

«Մենք,-ասել է Փաշինյանը,- հրավիրում ենք միջազգային բիզնեսներին ներդրումներ կատարել Հայաստանում։ Մենք,- ասել է Փաշինյանը,- նույնիսկ կարգախոս ունենք պոտենցիալ ներդրողների համար. «Մենք նրանց հրավիրում ենք Հայաստան՝ ավելի հարուստ դառնալու և Հայաստանը ավելի հարուստ դարձնելու համար»,-հիշեցրել է Զախարովան Փաշինյանի՝ 2019 թվականին արված հայտարարությունները։

Այժմ, հավելել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, Փաշինյանից հայտարարություններ են լսվում այն ​​մասին, որ Կարապետյանի ներդրումները պետք է ազգայնացվեն։

Այս խորագրի վերջին նյութերը