Քաղաքական

22.05.2025 14:52


Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան

Բնականաբար, մենք աջակցում ենք խաղաղությանը. մենք նաև աջակցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին և կշարունակենք աջակցել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22–ին, Սյունիքում Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը, գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,–ասել է դեսպանը։

«Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու»,-ասել է Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար ասում էր՝ իրենք պատրաստվում են Ադրբեջանի հետ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ուղղությամբ և Ալիևն էլ ասում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը պետք է բացվի, ինչ է պատրաստվում անել Իրանը, եթե Ադրբեջանը դիմի ուժի միջոցով վերցնելու այդ «միջանցք»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը