Էջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. Hetq.am
Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում ակտիվ շինարարություն է. սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվում է։ Տեղ-տեղ ասֆալտն ամբողջությամբ քերվել է, և առաջիկա օրերին նոր ասֆալտ է արվելու, իսկ հին եզրաքարերը փոխարինվել են նորերով։ Ճանապարհի վերանորոգման արժեքը մոտ 193 մլն դրամ է։ Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, քաղաքը բարեկարգվում է։ Սակայն Տերյան փողոցի անմիջական հարևանությամբ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերության կողմից կառուցվող առանձնատներն են։
Սուբվենցիոն ծրագրերով ճանապարհների վերանորոգումը մի քանի փուլ է անցնում, և երկար ժամանակ է պահանջվում շինարարությունը սկսելու համար։
Հիմնանորոգվում է նաև Խորենացու փողոցի 450 մետր հատվածը, որն ավարտվում է Տերյան փողոցով։ Համայնքապետարանում գուցե պատճառաբանեն, թե ըստ առաջնահերթության է Տերյան փողոցն ընտրվել։ Սակայն, հաշվի առնելով համայնքի ղեկավարի սկեսրոջ՝ վաճառքի նպատակով կառուցվող տների հանգամանքը, դժվար է պատահականություններին հավատալ, հատկապես որ Տերյան փողոցի այդ հատվածը, այլ փողոցների համեմատ, այդքան էլ վատ վիճակում չէր։
Փոխարենը համայնքային իշխանությունները չեն շտապել հիմնանորոգել Չարենցի, Անդրանիկի, Թումանյան, Պատկանյան և բազմաթիվ այլ փողոցներ՝ բավարարվելով միայն փոսալցմամբ, որը մեկ սեզոնից ավելի կյանք չի ունեցել։
«Հետքը» դեռ 2023թ. դեկտեմբերին գրել էր, որ Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների բիզնես է սկսել։ Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք, և չսպասելով թույլտվություններին, կատարվել են հողային ու բետոնացման աշխատանքներ։ Առանձնատները կառուցվում են Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ։
«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար։ Հողամասի ընդհանուր մակերեսը մոտ 1,2 հեկտար է, բաժանված է 59 առանձին հողամասերի։ «Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի հոդվածը, նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ այն միացվել է ավելի վաղ հարուցված վարույթին։
Դիանա Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում։ Նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները Դ. Գասպարյանի օգտին չեն, ինչը նշանակում է, որ հնարավոր է առաջիկայում մեղադրանք առաջադրվի։
Էջմիածնի ճանապարհներն օրեցօր ավելի դժվարանցանելի են դառնում։ Ավտոմեքենայով փոսերը շրջանցել գրեթե հնարավոր չէ։ Վթարների պատճառ են դառնում անմխիթար ճանապարհները։ Բնակիչ Գուրգեն Ավետիսյանը նշել է, որ իրենք են փոսերը լցնում, որպեսզի վթարներ չլինեն։ Վերջին վթարը տեղի է ունեցել 2-3 օր առաջ։ Նրա խոսքով՝ վարորդները մտածում են, որ ասֆալտ է, բայց հանկարծակի հանդիպում են մեծ փոսի։
Դիանա Գասպարյանը պատասխանել է մեր գրավոր հարցմանը, նշելով, որ համայնքապետարանը նախնական հայտ է ներկայացրել սուբվենցիոն ծրագրի համար, սակայն Կառավարությունը դեռ չի հաստատել։
«Վաղարշապատ համայնքի վերանորոգման ենթակա ճանապարհները ներառված են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում... 2025թ. նախատեսվում է Էջմիածնի բոլոր փողոցներում կատարել վերանորոգման աշխատանքներ»,- նշել է Դիանա Գասպարյանը։
2025թ. սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերանորոգել Ռ. Պատկանյան (450մ), Ս. Մանուկյան (260մ), Թումանյան (1028մ), Բաղրամյան (525մ) փողոցները։ Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ 172 մլն դրամ է, որից համայնքի ներդրումը՝ մոտ 762 մլն դրամ։
285 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվանից, ֆինանսավորվել է համայնքային բյուջեից։
Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 15-ին հայտարարել է, որ վայր է դնելու քաղաքապետի մանդատը։ Իսկ մայիսի 21-ին ավագանու նիստի ժամանակ պաշտոնապես հայտնել է իր հրաժարականի մասին։
Ըստ «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի, հրաժարականից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում նրա լիազորությունները դադարեցվելու են։