«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի…. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ օրերս մի քպական պատգամավորուհի հայտարարել է, թե «որպեսզի շարունակեինք եռատոն ունենալ, պետք է չթալանեիք բանակը»:
Դեռ մի կողմ թողնենք հարցը, որ 7 տարի իշխանություն ունեցող ուժըոչ թե պետք է «բեսեդկայի» կամ դրանից էլ ցածր մակարդակի նման հայտարարություններանի, այլ խոսի փաստերով, թվերով, ապացուցված տվյալներով՝ «թալանի», դրա համար մեղադրված-պատժվածներիմասին: Բայց կրկնենք՝ սա դեռ մի կողմ:
Ի՞նչն է առավել բնութագրական, ավելի ճիշտ՝ ի՞նչ է ստացվում:
Ստացվում է, որ երբ, քպականների բնորոշմամբ, «բանակը թալանվում» էր, երկիրը «ճփճփում էր կոռուպցիայի մեջ», իսկ Արցախը կար ու պաշտպանված էր, Հայկական երկու պետականությունների անվտանգությունն ապահովված էր, մարդիկ իրենց զգում էին պաշտպանված ու անվտանգ՝ արտաքին թշնամուց, մեր սահմանները պաշտպանված էին, մեր լեզուներն էլ երկար էին, իշխանությունը թշնամու առաջ «կզած» չէր, ինչպես հիմա է, վերջապես Եռատոն ունեինքու դրանով հպարտ էինք:
Հիմա ստացվում է, որ արդեն 7 տարի է, ինչ ՔՊ-ն վերջ է տվել բանակի թալանին, ավելին՝ ելակով է կերակրում զինվորներին, «ռեստորանային» ճաշատեսակներով, էլ Հնդկաստանից, էլ ֆրանգստանից զենքերէ, որ առնում է, բայց…
Երկիրը տարան պատերազմի, Հայոց բանակը մատնեցին ծանր կորուստների, հազարավոր զինվորների ու սպաների կյանքերը զոհեցին, ուրացան ու հանձնեցին Արցախը…
Այսինքն, իրենք «բանակի թալանին» վերջ են տվել, բայց չկա Արցախը, պատերազմում պարտվում ենք, հաջորդող մարտական բախումներում զիջում ենք, կորցնում ենք, Հայաստանի տարածքները զիջում ենք, խաղաղություն չկա, հարկատուները հերոս են, աղքատությունն էլ՝ իրենց գլուխների մեջ:
Ու, ի տարբերություն իրենց արած աղմկոտ, բայց փուչ հայտարարությունների, իրենց իշխանության բերած աղետներն ու կորուստները անհերքելի փաստեր են, ցավոք: Ընդ որում, «ելակային բանակով», որի մեջքն ի սկզբանե այս իշխանությունները կոտրեցինտարաբնույթ գործիքակազմով:
Թե բա… Եռատոն կունենայինք:
Հա, որպես ամփոփում. սկավառակը ոնց որ մաշվել է, շատ էլ չի ազդում գիտակից մարդկանց վրա: Փոխելու ժամանակն է: Դե, սկզբի համար՝ գոնե սկավառակը:
«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի…. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ օրերս մի քպական պատգամավորուհի հայտարարել է, թե «որպեսզի շարունակեինք եռատոն ունենալ, պետք է չթալանեիք բանակը»:
Դեռ մի կողմ թողնենք հարցը, որ 7 տարի իշխանություն ունեցող ուժը ոչ թե պետք է «բեսեդկայի» կամ դրանից էլ ցածր մակարդակի նման հայտարարություններ անի, այլ խոսի փաստերով, թվերով, ապացուցված տվյալներով՝ «թալանի», դրա համար մեղադրված-պատժվածների մասին: Բայց կրկնենք՝ սա դեռ մի կողմ:
Ի՞նչն է առավել բնութագրական, ավելի ճիշտ՝ ի՞նչ է ստացվում:
Ստացվում է, որ երբ, քպականների բնորոշմամբ, «բանակը թալանվում» էր, երկիրը «ճփճփում էր կոռուպցիայի մեջ», իսկ Արցախը կար ու պաշտպանված էր, Հայկական երկու պետականությունների անվտանգությունն ապահովված էր, մարդիկ իրենց զգում էին պաշտպանված ու անվտանգ՝ արտաքին թշնամուց, մեր սահմանները պաշտպանված էին, մեր լեզուներն էլ երկար էին, իշխանությունը թշնամու առաջ «կզած» չէր, ինչպես հիմա է, վերջապես Եռատոն ունեինք ու դրանով հպարտ էինք:
Հիմա ստացվում է, որ արդեն 7 տարի է, ինչ ՔՊ-ն վերջ է տվել բանակի թալանին, ավելին՝ ելակով է կերակրում զինվորներին, «ռեստորանային» ճաշատեսակներով, էլ Հնդկաստանից, էլ ֆրանգստանից զենքեր է, որ առնում է, բայց…
Երկիրը տարան պատերազմի, Հայոց բանակը մատնեցին ծանր կորուստների, հազարավոր զինվորների ու սպաների կյանքերը զոհեցին, ուրացան ու հանձնեցին Արցախը…
Այսինքն, իրենք «բանակի թալանին» վերջ են տվել, բայց չկա Արցախը, պատերազմում պարտվում ենք, հաջորդող մարտական բախումներում զիջում ենք, կորցնում ենք, Հայաստանի տարածքները զիջում ենք, խաղաղություն չկա, հարկատուները հերոս են, աղքատությունն էլ՝ իրենց գլուխների մեջ:
Ու, ի տարբերություն իրենց արած աղմկոտ, բայց փուչ հայտարարությունների, իրենց իշխանության բերած աղետներն ու կորուստները անհերքելի փաստեր են, ցավոք: Ընդ որում, «ելակային բանակով», որի մեջքն ի սկզբանե այս իշխանությունները կոտրեցին տարաբնույթ գործիքակազմով:
Թե բա… Եռատոն կունենայինք:
Հա, որպես ամփոփում. սկավառակը ոնց որ մաշվել է, շատ էլ չի ազդում գիտակից մարդկանց վրա: Փոխելու ժամանակն է: Դե, սկզբի համար՝ գոնե սկավառակը: