Կարո՞ղ է արդյոք Հնդկաստանի և Պակիստանի կոնֆլիկտը ազդել նաև մեր տարածաշրջանի վրա
Ինչպես հայտնի է, Հնդկաստանի և Պակիստանի միջև բռնկված նոր կոնֆլիկտը կարող է վերածվել նաև մեծ պատերազմի: Հնարավոր կլինի՞ այն կանխել, այսօր դժվար է ասել: Գոնե խոսույթի մակարդակով կողմերից ոչ մեկը չի ուզում պատերազմ, սակայն պրակտիկ գործողությունների դաշտում, կողմերից ոչ մեկը չի ուզում նաև նահանջ կատարել:
Ո՞րն է այս կոնֆլիկտի հիմնական պատճառը
Հնդկաստանի և Պակիստանի միջև առաջին պատերազմը սկսվեց 1947 թվականին, երբ Ինդոստանը Մեծ Բրիտանիայից ստացավ անկախություն:
Ինչպես եղել է պատմության ողջ ընթացքում, Բրիտանական կայսրությունը, որպեսզի շարունակի պահպանել իր ազդեցությունը Ինդոստանի վրա, ամեն ինչ արեց, որ այդ իր նախկին գաղութը բաժանվի կրոնական հիմքի վրա: «Բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքն էր որդեգրել այս տարածաշրջանի հանդեպ Մեծ Բրիտանիան:
Արդյունքում, մեծամասամբ հնդիկներով բնակեցված տարածքի մասը բաժանվեց և այն կոչվեց Հնդկաստան, իսկ մահմեդական մասը՝ Պակիստան:
Սակայն, ինչպես շատ է լինում այդ բաժանումների ընթացքում, այդ երկու տարածքների մեջ առաջ եկավ վեճ, թե Հնդկաստանի և Պակիստանի արանքում գտնվող Քաշմիրի տարածքն ում է պատկանում:
Այդ տարածքի մոտ 60 տոկոսը անցավ Հնդկաստանին, իսկ մնացավ մասը Պակիստանի և մի փոքր մասը՝ անցավ Չինաստանին:
Քաշմիրի կարևորությունը նաև նրանում էր, որ այդ տարածքի կորուստով Հնդկաստանը զրկվեց նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ սահման ունենալուց:
Սակայն, նույնիսկ այդ բաժանումից հետո, վեճը Հնդկաստանի և Պակիստանի միջև չվերացավ, քանի որ Քաշմիրի հնդկական մասում նույնպես մահմեդականները կազմում են մեծամասնություն, մոտ 70 տոկոսը մահմեդական են, 30 տոկոսը՝ հնդկական կրոնի ներկայացուցիչներ:
Պակիստանը այս կոնֆլիկտի լուծումը տեսնում է այդ տարածքում հանրաքվե անցկացնելու եղանակով: Հնդկաստանը մերժում է այդ մոտեցումը, հիմնվելով պատմական փաստերի վրա, ապացուցելով, որ այն Հնդկաստանի տարածք է:
Իսկ իրականություն այն է, որ, սկսած առնվազն 18 դարից, այդ տարածքը կառավարել են սիքխերը, սակայն բնակչության մեծ մասը եղել են մահմեդականներ:
Ավելին, մինչև Հնդկաստանի անկախացումը Մեծ Բրիտանիան բոլոր իրավական պայմանագրերը կնքել է հենց այդ տարածքի սիքխ վերնախավի ներկայացուցիչների հետ:
Այլ կերպ ասած՝ Հնդկաստանը այդ տարածքը իրենն է համարում պատմաիրավական հիմքով, իսկ Պակիստանը՝ ներկայիս բնակչության կրոնական կազմի մահմեդական մեծամասնության գործոնի հիման վրա:
Հասկանալի է, որ այդ վեճը ոչ այսօր, ոչ էլ վաղը չի ավարտվի:
Ավելին, 1947 թվականի պատերազմից հետո 1965-ին բռնկվեց նոր պատերազմ, որը նույնպես ոչ մի կողմին հաղթանակ չբերեց:
Իսկ 1971 թվականին բռնկված երրորդ պատերազմի արդյունքում, Պակիստանից անջատվեց իր արևելյան մասը և հռչակվեց նոր պետություն. Բանգլադեշ, որը թեև իր բնակչությամբ մահմեդական է, սակայն շնորհակալ է Հնդկաստանին, որ վերջինիս ջանքերի արդյունքում կարողացավ անկախություն ստանալ Պակիստանից:
Ավելին, այդ պայքարի արդյունքում Պակիստանը ցեղասպանության գործողություն իրականացրեց բանգլադեշցիների հանդեպ, որի արդյունքում զոհվեցին ավելի քան երեք միլիոնից ավել մարդ, ինչը ցույց տվեց Պակիստանի իրական էությունը, որն իբր պայքարում է իսլամի համար:
Ինչպես Թուրքիան չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, այնպես էլ Պակիստանը չի ճանաչում բանգլադեշցիների ցեղասպանությունը:
Ավելին, 1971 թվականից հետո, գրեթե բոլոր պակիստանցի վարչապետերը անուղղակի խոստովանել են իրենց մեղքը, սակայն ինչպես և թուրքերը, մերժել են դա անվանել ցեղասպանություն:
Մինչդեռ բոլորին է հայտնի, որ 75 միլիոնանոց բանգլադեշցիներից 3 միլիոնը կոտորվել են, այդ թվում՝ նաև ավելի քան 300 000 կանայք բռնաբարվել են և դաժան մահվան են արժանացել, իսկ բնակչության գրեթե կեսը, մոտ 30 միլիոնը սեփական երկրում դարձել են փախստական, որից մոտ 10 միլիոնը իրենց փրկությունը գտել են հարևան Հնդկաստանում:
Իհարկե, Պակիստանում կան գործիչներ, որոնք զգում են իրենց մեղքի զգացումը և խոստովանում են, բայց այդ երկրի վերնախավը չի հանդուրժում այդ գործելաոճը:
Օրինակ, Պակիստանի քաղաքացիական հասարակության բազմաթիվ անդամներ կոչ են արել անվերապահ ներողություն խնդրել Բանգլադեշից և ճանաչել ցեղասպանությունը, այդ թվում՝ Պակիստանի ռազմաօդային ուժերի նախկին պետ Ասղար Խանը, նախկին վարչապետ Իմրան Խանը, ականավոր լրագրող Համիդ Միրը, ԱՄՆ-ում Պակիստանի նախկին դեսպան Հուսեյն Հաքանին, մարդու իրավունքների պաշտպան Ասմա Ջահանգիրը, մշակութային ակտիվիստ Սալիմա Հաշմին, և ռազմական վերլուծաբան Մուհամմադ Ալի Էհսանը։
Ասմա Ջահանգիրը կոչ է արել ՄԱԿ-ին անցկացնել վայրագությունների անկախ հետաքննություն։ Ջահանգիրը նաև նկարագրել է Պակիստանի կողմից ցեղասպանությունը ճանաչելու դժկամությունը որպես Պակիստանի զինված ուժերի արտաքին քաղաքականության վրա գերիշխող ազդեցության արդյունք։ Նա խոսել է 1971 թվականի ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։
Պակիստանի ներկայիս իշխանությունները ոչ միայն մերժում են այդ մոտեցումը, այլև հետապնդում են նման մոտեցում ունեցողներին:
Օրինակ, այդ երկրի նախկին վարչապետ Իմրան Խանը այսօր կալանավորված է, ճիշտ է այլ հոդվածով, սակայն նրան հետապնդել են նաև իր այս մոտեցման համար նույնպես:
Եվ այդ տեսանկյունից կարելի է արձանագրել, որ Պակիստանի ներկայիս իշխանությունները, մերժելով ճանաչել իրենց մեղքերը, շարունակում են նաև այսօր իրենց ռազմատենչ քաղաքականությունը Հնդկաստանի նկատմամբ:
Պարբերաբար հենց այդ երկրի հատուկ ծառայությունների օժանդակությամբ են Քաշմիրի իսլամիստ ծայրահեղականները հարձակումներ կազմակերպում Հնդկաստանի պետական մարմինների դեմ:
Իսկ այս վերջին դեպքում, ապրիլի 22-ին այդ նույն ահաբեկիչների արձակման արդյունքում Քաշմիրումսպանվեցին 25 հնդկացի զբոսաշրջիկ և մեկ նեպալցի:
Հնդկաստանը չէր կարող չարձագանքել այս վայրագությանը, քանզի հարձակման էին ենթարկվել խաղաղ բնակիչները, ինչը ցույց է տալիս այդ ահաբեկիչների իսկական էությունը:
Պակիստանը հերքում է իր կապը այդ ահաբեկիչների հետ, սակայն տասնամյակների այս պատմությունը ցույց է տալիս, որ առանց այդ աջակցության այդ ահաբեկիչները հնարավորություն չէին ունենա շարունակել իրենց վայրագությունները:
Հնդկաստանի արձագանքը կանխատեսելի էր և հասկանալի, սակայն մյուս կողմից պիտի նշել, որ թե՛ Հնդկաստանը և թե՛ Պակիստանը ունեն արդեն միջուկային զենք, ինչը նշանակում է, որ արդեն այդ պատերազմը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ոչ միայն այդ երկու երկների, այլև տարածաշրջանի վրա:
Ինչպե՞ս արձագանքեցին աշխարհում այդ կոնֆլիկտի վերաբերյալ
Չինաստանը թեև հայտարարեց իր չեզոքության մասին, սակայն գործնականում ակտիվորեն սկսեց աջակցել Պակիստանին, քանի որ ինքը նմանատիպ կոնֆլիկտ ունի նույն Հնդկաստանի հետ:
Պակիստանին անվերապահ աջակցեցին նաև Թուրքիան և Ադրբեջանը, թեև իրենց ազդեցությունը գետնի վրա գրեթե զրոյական է:
Հնդկաստանին անվերապահ աջակցեց Իսրայելը, քանի որ Պակիստանը, ինչպես Հայաստանը չի ճանաչում, այնպես էլ Իսրայելը չի ճանաչում, որպես պետություն:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, Ռուսաստանին և ԵՄ-ին, ապա այստեղ դիրքորոշումները ավելի չեզոք և լղոզված բնույթ ունեն:
ԱՄՆ-ն ավանդաբար աջակցել է Պակիստանին, սակայն այսօր չի ուզում փչացնել իր հարաբերությունները նաև Հնդկաստանի հետ: Ռուսաստանը ավանդաբար աջակցել է Հնդկաստանին, սակայն այսօր չի ուզում փչացնել իր հարաբերությունները Պակիստանի հետ, մանավանդ, որ այս երկու երկրները ԲՐԻՔՍ-ի անդամ երկրներ են և, բացի այդ, այստեղ Մոսկվայի համար կարևորվում է նաև Չինաստանի գործոնը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա առավոտից երեկո խոսալով իբր Հնդկաստանի մասին որպես դաշնակից երկիր, ոչ քաղաքական դաշտը և ոչ էլ իշխանությունը որևէ ձևով չարձագանքեցին իրենց մոտեցումների մասին:
Հավանաբար, հայ հանրությունը կարծում է որ Հայաստանի հանդեպ պիտի միակողմանի դաշնակցային հարաբերություններ հաստատեն այլ երկրները:
Նման անմեղսունակ պատկերացումներ կարող են ունենալ պետականազուրկ ժողովուրդները, սակայն երբ երկիրը նման կերպ է դրսևորվում, դա ցույց է տալիս, որ հասուն պետականություն Հայաստանում դեռ չի ձևավորվել:
Քանզի միջազգային հարաբերություններում միակողմանի պարտավորություններ չեն լինում:
Միայն պետություն չունեցող ժողովուրդները կարող են նման պատկերացումներով ապրել, քանզի նրանց մոտ կարող են զարգացած լինել խնամակալի փնտրտուքը, սակայն ոչ դաշնակից ունենալու մոտեցումները:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am