Ավինյանին տապալելու համար ընդդիմության ձայները բավարար չեն
Քիչ առաջ ընկերներիցս մեկի հետ էի խոսում։ Ինչ-որ քննարկում էր տեսել ու հավատացել, թե ընդդիմությունը կարող է Ավիրյանին տապալել, բայց չի անում։ Ընկերս հասկացավ ինչն ինչոց է, բայց խնդրեցի հրապարակել մեր կարճ նամակագրությունը, նաև հրապարակային պատասխանել իր հարցին։
Երևանի ավագանին ունի 65 անդամ, որից 32-ը պաշոնապես ՔՊ և իր քույր Հանրապետությունից են, սրանց են գումարվում նաև Քյարամյանի կողմից ահաբեկչության արդյունքում իրենց կողմը անցած և իրենց ընտրողներին դավաճանած Հանրային ձայնից 2 հոգի + Արտակ Գալստյանը, որը կալանքի տակ է, նիստերին չի մասնակցել, բայց ըստ ամենայնի՝ այն երկուսի շարքից է։ Հանրային ձայնի այս երկու հոգին ապահովել են Ավիրյանի ընտրության և բոլոր թանկացումների անհրաժեշտ ձայները։ Այսինքն, նրանք ևս իշխանական խմբակցություններից են, ու այս հարցում միայն խելապակասները կասկած կունենան։ Հանրային ձայնը իշխանությանը միացած երկու ավագանուց և նրանց դաշտում գտնվող, բայց նիստերին չմասնակցող Արտակ Գալստյանից բացի ունի ևս չորս ավագանի, որոնցից միայն մեկն է ընդդիմադիր դիրքերից հանդես գալիս։ Ըստ էության, իշխանական 2,5 խմբակցությունն ունեն 65 մանդատից 34-ը, իսկ եթե նրանց գումարվեն Հանրային ձայնի մյուս չորս անդմաները, ապա կստացվի 3, բայց եկեք այս պահին բավարարվենք 34 թվով, որը աներկբա է։
Հստակ ընդդիմադիր կեցվածք ունեն Մայր Հայաստանի և Ազգային առաջընթացի ավագանիները, որոնց թիվը կազմում է 26, և եթե սրան գումարենք կալանքի տակ գտնվող Արտակ Գալստյանին և ՀՁ-ի մյուս անդամներին (որոնց մեծ մասը չմասնակցեց թանկացումների կասեցման ընդդիմության հրավիրած նիստին), ապա կստանանք 31։ Ինչպես տեսնում եք 31 (իրականում 26) մեծ չէ 34-ից։ Երևանի ավագանու աշխատանքներին ծանոթ ցանկացած ադեկվատ մարդ սա հասկանում է։ Մնացածը ծաղր է բանականության նկատմամբ։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից