Կարծիք

24.01.2025 12:42


Այ սրա միջով ենք անցել էս անլվաների օրոք (տեսանյութ)

Այ սրա միջով ենք անցել էս անլվաների օրոք (տեսանյութ)

2022-ին էլ մեր խմբագրություն էին ներխուժել 6-7 հոգի, որոնցից երկուսը զինված էին Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրված զենքով, իսկ իրենցից բացի ևս 4-ը սպասել էին դրսում։ Ներխուժելուց առաջ զանգահարել էին ինձ ու ասել, որ ուզում են հանդիպել, քանի որ պիտի դավաճաններին սպանեն (իրենց համար ես էի դավաճանը)։ Երկրորդ անգամ ինքս զանգել եմ ու ձայնագրել, փորձելով բացել իրենց միտքը։ Դրանից կարճ կտոր կլսեք սկզբում։ Խմբագրությունից հեռացել էին, քանի որ այդ պահին ես այդտեղ չէի գտնվում։ Գիտե՞ք՝ Փաշինյանի իշխանությունը ինչ արեց այս փաստերի հետ՝ գործ չհարուցեցին, այլ ոստիկանությունը ինձ տեղեկացրեց, որ զրուցել են խմբավորման պարագլխի հետ ու ինքն ասել է, որ էլ ինձ չի ցանկանում սպանել։

Այ սրա միջով ենք անցել էս անլվաների օրոք։

Հ․Գ․ Ի դեպ այս միջադեպի մասին ոչ մի ընդդիմադիր պատգամավոր կես բառ անգամ չասեց։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը