Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, հայտարարեց, որ լինելու է գործունեության թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն։ Խոստանում էր, որ լինելու է արժանավորների կառավարում, լինելու են բանիմաց ու բյուրեղյա մաքրության պաշտոնյաներ։ Նաև ասաց, որ համակարգային կոռուպցիան վերացրել է։ Եվ ինչպես այլ դեպքերում է եղել, իրական կյանքում ունեցանք ճիշտ հակառակ պատկերը։
Բերենք կոնկրետ օրինակ։ Փաշինյան Նիկոլի կողմից ՀՀ Շրջակա միջավայրի նախարար նշանակված Էրիկ Գրիգորյանը շատ արագ աչքի ընկավ ոչ պրոֆեսիոնալիզմով։ Նաև՝ կասկածելի գործարքներով։ 2018–ին, այսինքն՝ Գրիգորյանի նախարար աշխատած տարիներին, իրականացվել է դրամաշնորհային շրագիր։ Գումարը կազմել է շուրջ 250 հազար եվրո։ Ծրագրի կողմեր էին հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը, հայաստանյան մի ՀԿ և WWF–ն։ Ծրագիրն այդ աչքի չի ընկել թափանցիկությամբ և կան ողջամիտ կասկածներ, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր։ Այդ գործով կա հարցում, սակայն նախարարությունը տվյալներ չի տրամադրում։
Բանը հասել է դատարանին։ 2024 թվականի հոկտեմբերին ՀՀ վարչական դատարանը վճիռ կայացրեց պարտավորեցնել ՇՄ նախարարությանը հայցվոր ԱրշավիրԽալափյանին տրամադրել հայցվող տեղեկատվությունը, սակայն տեղեկատվությունը մոտ 1 տարի է համառորեն չի տրամադրվում։ Գործով փաստաբան Արշավիր Խալափյանը մի շարք հարցեր է հնչեցրել։ Մասնավորապես՝
«Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթին ՇՄ նախարարության ներկայացուցիչները մասնակցել՞ են արդյոք, թե՞ ոչ,
ՇՄ նախարարությունը տեղեկացված՞ է արդյոք «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթի հետ կապված գործընթացներին, կանոնակարգերին և ընթացակարգերին,
Ինչ՞ կամ ո՞ր չափորոշիչներով է իրականացվել «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթը,
«Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը համապատասխանե՞լ է արդյոք այդ մրցութի համար նախատեսված կանոնակարգերին և ընթացակարգերին,
Ներկայումս գործու՞մ է արդյոք «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը և եթե գործում է, ապա ներկայումս որ՞ կազմակերպությունն է իրականացնում սույն ծրագիրը,
KFW բանկը ի՞նչ կապ ունի «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հկ-ի և նույն հկ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի հետ,
«Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթին մասնակցած կազմակերպությունների հաստատված ցանկը,
«Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագրի մրցույթի հանծնաժողովի հաստատված կազմի ցանկը,
«Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը իրականացրած աշխատակազմի և ծառայություն մատուցած ֆիզիկական անձանց ամբողջական ցանկը՝ սկսած 2018 թվականից:
Այս հարցերին չեն ուզում պատասխանել վերը նշված նախարարությունից։ Ողջամտորեն կարելի է կասկածել, որ տեղեկատվությանը տիրապետում է նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը։ Հենց նրան էլ պետք է պարտավորեցնել, որ հրապարակի 250 հազար դոլարի «թաքուն» ծրագրի թղթերը։ Եթե չի անում, ուրեմն կառավարությունն էլ թաքցնելու բան ունի Խալափյանի բացահայտած այս գործով։
Նախկին նախարարի կոռուպցիոն ռիսկերը
Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, հայտարարեց, որ լինելու է գործունեության թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն։ Խոստանում էր, որ լինելու է արժանավորների կառավարում, լինելու են բանիմաց ու բյուրեղյա մաքրության պաշտոնյաներ։ Նաև ասաց, որ համակարգային կոռուպցիան վերացրել է։ Եվ ինչպես այլ դեպքերում է եղել, իրական կյանքում ունեցանք ճիշտ հակառակ պատկերը։
Բերենք կոնկրետ օրինակ։ Փաշինյան Նիկոլի կողմից ՀՀ Շրջակա միջավայրի նախարար նշանակված Էրիկ Գրիգորյանը շատ արագ աչքի ընկավ ոչ պրոֆեսիոնալիզմով։ Նաև՝ կասկածելի գործարքներով։ 2018–ին, այսինքն՝ Գրիգորյանի նախարար աշխատած տարիներին, իրականացվել է դրամաշնորհային շրագիր։ Գումարը կազմել է շուրջ 250 հազար եվրո։ Ծրագրի կողմեր էին հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը, հայաստանյան մի ՀԿ և WWF–ն։ Ծրագիրն այդ աչքի չի ընկել թափանցիկությամբ և կան ողջամիտ կասկածներ, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր։ Այդ գործով կա հարցում, սակայն նախարարությունը տվյալներ չի տրամադրում։
Բանը հասել է դատարանին։ 2024 թվականի հոկտեմբերին ՀՀ վարչական դատարանը վճիռ կայացրեց պարտավորեցնել ՇՄ նախարարությանը հայցվոր Արշավիր Խալափյանին տրամադրել հայցվող տեղեկատվությունը, սակայն տեղեկատվությունը մոտ 1 տարի է համառորեն չի տրամադրվում։ Գործով փաստաբան Արշավիր Խալափյանը մի շարք հարցեր է հնչեցրել։ Մասնավորապես՝

Հայկ Ավետիսյան