Լրահոս

04.05.2009 15:51


Հրդեհ զորամասում

Մայիսի 3-ին, ժամը 13.41-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզում՝ Վանաձորի ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել՝ 14.40-ին:

Այրվել է զորամասի արհեստանոցի՝ 40 քմ մակերեսով տանիքը և 12 քմ մակերեսով առաստաղը:

 

Այս խորագրի վերջին նյութերը