Լրահոս

04.05.2009 14:39


ԿԸՀ նախագահը պնդում է, որ մինչև մայիսի 1–ը քաղաքապետի գործունեության լուսաբանումը նախընտրական քարոզչության խախտում չէ

ԿԸՀ նախագահը պնդում է, որ մինչև մայիսի 1–ը քաղաքապետի գործունեության լուսաբանումը նախընտրական քարոզչության խախտում չէ

Արդյո՞ք գործող քաղաքապետ, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի գործունեության լուսաբանումը նախընտրական քարոզչության խախտում չէ։ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը «7օր»-ին ասել է, որ «եթե կոնկրետ գործունեություն է լուսաբանվում, ընտրական օրենսգիրքը արգելում է»։ Բայց եթե դա արվում է մինչ նախընտրական քարոզչությունը, ապա խախտում չկա.

-Նախընտրական քարոզչությունը սկսվել է մայիս 2-ից։ Մինչ այդ, քաղաքական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնող ո՛չ մի մարդ, ո՛չ մի կուսակցություն չպիտի դադարեցնի իր գործունեությունը։ Նա իրականացնում է իր ծրագրերով նախատեսված գործառույթներ։ Դրանք գնահատել որպես նախընտրական կարգի խախտում, մենք չենք կարող,- ասել է Գ. Ազարյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը