Քաղաքական

10.05.2024 20:11


Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ

Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն Ալմաթիում ավարտել են ավելի քան 4 ժամ տևած բանակցությունները։

Դրանք կշարունակվեն վաղը։

Հիշեցնենք, որ Ալմաթիում մեկնարկել էր Միրզոյան-Բայրամով հանդիպումը:

Աապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրի միջև բանակցությունների համար։

Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29-ը Բեռլինում։

Այս խորագրի վերջին նյութերը