Քաղաքական

08.05.2024 18:52


Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց, և բոլորս մեր միասնական ջանքերով պետք է նպաստենք Հայաստանում իշխանափոխությանը և դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ այս մասին այսօր Դավթաշեն վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

««Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խոսում էր, որ այս իշխանությունների մնալու դեպքում մենք ունենալու ենք պարտություն, զոհեր, կորուստներ։ Որպեսզի Հայաստանը չընկնի Արցախի օրը, մենք միասնական ուժերով պետք է պայքարենք այս իշխանություններին հեռացնելու և իրական խաղաղություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը