Հարցազրույց

07.05.2024 14:07


Մոսկվայում հասկանում են, որ ՀՀ-ի վարքագիծը թելադրել են ԱՄՆ-ն ու Անգլիան. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ)

Մոսկվայում հասկանում են, որ ՀՀ-ի վարքագիծը թելադրել են ԱՄՆ-ն ու Անգլիան. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ)

Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հրաժարվելու լուրը:

Ըստ փորձագետի՝ Մոսկվան չի կարող չմեկնաբանել Փաշինյանի այցը ԵԱՏՄ գագաթնաժողովին և Պուտինի երդմնակալությանը մասնակցելուց հրաժարվելը՝ որպես թշնամական գործողություն։

«Ամենայն հավանականությամբ, կհայտարարվի, որ Փաշինյանը տեխնիկական պատճառներով չի կարող մնալ ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը։ Մինչդեռ մենք գիտենք, որ Եվրոպական Միությունը, որտեղ առաջին հերթին կողմնորոշվում է Հայաստանի վարչակազմը, արդեն հայտարարել է, որ չի ճանաչում ռուսական ընտրությունները։

Եվ այս իմաստով Փաշինյանի այցը Եվրասիական տնտեսական միության միջոցառմանը և ՌԴ նախագահի երդմնակալությանը չմասնակցելը կդիտարկվի որպես որոշակի տեսակի ժեստ: Մոսկվան չի կարող դա մեկնաբանել այլ կերպ, քան թշնամական գործողություն։ Ընդ որում, Մոսկվայում հասկանում են, որ Հայաստանի նման վարքագիծը թելադրվել է Միացյալ Նահանգների ու Անգլիայի կողմից։

Հայաստանը ցանկանում է առավելագույնս վերցնել ռուսական շուկայից Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հաշվին՝ միաժամանակ ցույց տալով, որ իրականացնում է բազմավեկտորության քաղաքականություն և կենտրոնացած Է Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ»,-ասել է Կոլտաշովը։

Քաղաքագետի կարծիքով՝ Մոսկվայի համար բավականին դժվար է փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

«Տարբեր ալիքների վրա սահելը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ Մոսկվան աստիճանաբար կփոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Բայց այստեղ պետք է ասել, որ այն փոխելը բավականին դժվար է, քանի որ Մոսկվան ներկա պայմաններում իր իսկ սխալների պատանդն է նույնքան, որքան Փաշինյանը՝ իրադարձությունների զարգացման պատանդը։ Բոլորովին ոչ այնպես, ինչպես ինքն էր պատկերացնում։

Փաշինյանին պատժելու բան դեռ չկա: Հայաստանին արգելել պարենային ապրանքների մատակարարումը ռուսական շուկա, հրաժարվել առևտրում նրա միջնորդական դերից Մոսկվան չի կարող։ Բայց պետք է գիտակցաբար անցնել Հայաստանի վարչակազմի նկատմամբ ավելի սառը վերաբերմունքի: Ինչո՞ւ։ Որովհետև Ռուսաստանը երկար ժամանակ փորձում էր ընտելացնել Հայաստանի վարչակազմին, և դա չստացվեց»,-եզրափակել է Կոլտաշովը։

Այս խորագրի վերջին նյութերը