Լրահոս

21.04.2024 23:18


Մետրոյի վագոնի տակ նետված 28-ամյա տղամարդն Արցախից էր (տեսանյութ)

Մետրոյի վագոնի տակ նետված 28-ամյա տղամարդն Արցախից էր (տեսանյութ)

«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում մետրոյի վագոնի տակ ընկած 28-ամյա տղամարդը Արցախից էր։ Այս մասին NEWS.am-ին պատմել է մահացածի մտերիմներից մեկը։

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ այժմ փրկարարները դիակի դուրսբերման աշխատանքներն են կազմակերպում։

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացրել էին, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք․

«Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»։

Այժմ Մետրոպոլիտենում երթևեկությունը վերականգնվել է:

Այս խորագրի վերջին նյութերը